AM
9 September 2004 - 17:50 AMT

ԵՐԵՎԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Սեպտեմբերի 12-ին Երեւան կժամանի Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Միկոլա Բիլոկոնը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունում, Մ. Բիլոկոնը կհանդիպի ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանին, որի հետ կքննարկի երկու գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: