ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի շուկայավարության զարգացման ծրագրի աջակցության շնորհիվ Հայաստանի սննդամթերք արտադրողները կարող են ստանալ սերտիֆիկատներ, որոնք նրանց թույլ կտան իրենց արտադրանքն արտահանել Եվրոպայի երկրներ եւ ԱՄՆ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ծրագրի սննդամթերքի որակի գծով մասնագետ Զարուհի Դավթյանը: Նրա խոսքերով` եվրոպական CSP ընկերության հետ խորհրդատվություններից հետո կաթնամթերք, մսամթերք եւ պահածոյացված մթերքներ արտադրող 5 ձեռնարկություններ ցանկություն են հայտնել իրենց արտադրություններում կիրառել սննդամթերքի որակի կառավարման եւ անվտանգության համակարգեր: