AM
10 September 2004 - 13:45 AMT

ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱՏՈ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Վիգեն Չիտեչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել էՍամվել Մկրտչյանը: