Բաքվի քաղաքապետարանն արտոնել է հանրահավաքի անցկացումն ի նշան բողոքի ընդդեմ հայ սպաների Ադրբեջան ժամանման: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, այդ մասին ասվում է բողոքի գործողության կազմակերպիչ «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությանը հասցեագրված քաղաքապետարանի նամակում: Սակայն Բաքվի քաղաքապետարանը հանրահավաքի անցկացումը թույլատրել է ոչ թե Նարիմանովի անվան կինոթատրոնին հարող հրապարակում, ինչպես պահանջում էր կուսակցությունը, այլ` մշակույթի տանը: Բողոքի գործողության կազմակերպիչները խորհրդատվություններ են անցկացնում քաղաքապետարանի առաջարկության առնչությամբ: