ՀՀ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Մարշալ Էվանսին: Ինչպես հաղորդել են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, դիվանագիտական առաքելության իրականացման մեջ հաջողություններ մաղթելով դեսպանին` խոսնակը վստահություն է հայտնել, որ Ջ.Էվանսի պաշտոնավարության ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի կզարգանան, կշարունակվեն Հայաստանի բարեփոխումներին ԱՄՆ-ի օժանդակության ծրագրերը: Կարեւորելով խորհրդարանի դերը երկրի քաղաքական կյանքում` Ջ.Էվանսը պատրաստակամություն է հայտնել հնարավոր աջակցությունը ցուցաբերել Ազգային ժողովի օրենսդրական գործունեությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: