AM
11 September 2004 - 13:15 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԸՆԴԴԵՄ ԲԱՔՈՒ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱՄԱՆ

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջահագիր Հուսեյնովը այսօր առաջարկել է «լուրջ քայլեր ձեռնարկել Բաքու հայ սպաների ժամանման դեմ»: Միլի մեջլիսի պատգամավորներ Սաբիր Ռուստամխանլին, Մաիս Սաֆարովը եւ մյուսները պահանջել են վերաբերմունքը արտահայտել տվյալ հարցի առնչությամբ պետական մակարդակով: Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը նշել է, որ «որոշ միջոցներ կարող են ձեռնարկվել միայն երկրի նախագահին այդ մասին տեղեկացնելուց հետո»: