AM
20 March 2003 - 14:28 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԸ ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՔԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը «ըստ համապատասխան փաստաթղթերի» ուշադիր հետեւում է Իրաքի դեմ ԱՄՆ-ի ծավալած ռազմական գործողությունների հետ կապված իրավիճակին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը: Նրա խոսքերով, դեռեւս անվտանգության ոչ մի ուժեղացված միջոցներ չեն ձեռնարկվում: Անդրադառնալով այն հավանականությանը, թե ռազմական գործողությունների ծավալման հետ մեկտեղ Հայաստանը կարող է «հեղեղվել» իրաքցի փախստականներով, հայ գեներալը նշել է, որ «Հայաստանը խաղաղ պայմաններում եւս միշտ պատրաստ է փախստականներ ընդունել»: