AM
11 September 2004 - 14:46 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԴԻՄՈՒՄՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ԲԵՍԼԱՆԻՑ ԵՐԵԽԱՆԵՐ ԿԱՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՎ

Ներկայումս Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն են դիմում բազմաթիվ մարդիկ, առաջարկելով իրենց մոտ ընդունել Բեսլանի ողբերգական իրադարձությունների ժամանակ տուժած երեխաների կամ ընտանիքների` Հայաստանում ռեաբիլիտացիա անցնելու համար: Նախօրեին այդ մասին լրագրողներին է հայտարարել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը` խոսելով Հայաստանի աջակցության մասին Բեսլանում ահաբեկչական գործողությունից տուժածներին: Նրա խոսքերով, Արզնի առողջարանի ղեկավարությունը նույնպես պատրաստ է երեխաներ ընդունել բուժման համար: Շատերը դիմում են դեսպանատուն` առաջարկելով խաղալիքներ եւ հագուստ փոխանցել երեխաներին: Բացի այդ, մայրաքաղաքի բնակիչները պատրաստ են տրամադրել նաեւ ֆինանսական օգնություն: