Արգենտինայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիել Սիոլիի հետ: Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳՆ ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել միջխորհրդարանական կապերի հաստատման ուղղությամբ: Դեսպան Ա. Այվազյանը Դանիել Սիոլիին է հանձնել Հայաստան պաշտոնական այց կատարելու ՀՀ ԱԺ նախագահի հրավերը: