AM
11 September 2004 - 15:32 AMT

ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԱՏՈ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի Զինված ուժերի հինգ հայ սպաներ Թբիլիսիում սպասում են Ադրբեջան մուտքի թույլտվության` մասնակցելու համար սեպտեմբերի 13-26-ը ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում անցկացվող «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը` նշելով, որ հայ սպաների Ադրբեջան մուտք գործելու խնդրով ներկայումս զբաղվում են ամերիկացիները: