Նախնական տվյալներով` Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը կմասնակցի Աշխարհի քաղաքապետերի երրորդ միջազգային խորհրդաժողովին, որը տեղի կունենա Մոսկվայում սեպտեմբերի 16-17-ը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն XXI դարում աշխարհի քաղաքների դերն ու խնդիրները, երիտասարդության փոխգործակցությունը որպես քաղաքների բնակիչների միջեւ խաղաղության եւ վստահության ամրապնդման գործոն: Խորհրդաժողովին մասնակցելու համար կհրավիրեն ավելի քան 100 քաղաքների քաղաքապետեր եւ մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Նշենք, որ քաղաքապետերի հանդիպումն անցկացվում է քաղաքների դիվանագիտության գաղափարի զարգացման շրջանակներում: