AM
15 Հունիս 2012 - 16:56 AMT

ԵԱ Ուկրաինա – Ֆրանսիա հանդիպումն ընդհատվել է հորդառատ անձրևի պատճառով

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հանդիպումը Ուկրաինայի և Ֆրանսիայի հավաքականների միջև, որն ընթանում է ուրբաթ օրը Դոնեցկում, մեկնարկից հինգ րոպե անց ընդհատվել է հորդառատ անձրևի պատճառով:

Հանդիպման մրցավար Բյորն Քեյփերսը (Նիդերլանդներ) թիմերին դաշտից տեղափոխել է ենթատրիբունային տարածք, հաղորդում է Ինտերֆաքսը: