AM
16 September 2004 - 12:55 AMT

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Չափազանց կարեւոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները շարունակում են անձնական շփումները, առանց որոնց անհնարին է ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիների որոնումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Աստանայում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: «Ինչի մասին էլ դուք այսօր պայմանավորվեք, առաջնորդների անձնական հանդիպումը միշտ քայլ է առաջ»,-ընդգծել է Ռուսաստանի նախագահը: Նա նշել է Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի տրամադրվածությունը շարունակել երկխոսությունը ղարաբաղյան խնդրի լուծման շուրջ: «Հաճելի է նշել, որ չնայած խնդրի բարդությանը, դուք շարունակում եք երկխոսությունը»,-ասել է Պուտինը: