AM
18 Հունիս 2012 - 12:56 AMT

Լևոն Արոնյանը Տալի հուշամրցաշարում 3,5 միավորով նախավերջին տեղում է

Հունիսի 18-ին Մոսկվայում կկայանա Միխայիլ Տալի հուշամրցաշարի նախավերջին` 9-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կխաղա Ֆաբիանո Կառուանայի (Իտալիա) հետ:

Արոնյանը 8 տուրերում ընդամենը 3,5 միավոր է վաստակել և նախավերջին` 9-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կառուանան, որը 5 միավոր ունի: Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) և Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 4,5-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը:

9-րդ տուրում Հիկարու Նակամուրան կխաղա Ռաջաբովի, Եվգենի Տոմաշևսկին` Ալեքսանդր Գրիշչուկի, Լյուկ Մաքշեյնը` Կարլսենի, իսկ Վլադիմիր Կրամնիկը` Ալեքսանդր Մորոզևիչի հետ: