Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, այսօր Երեւանի համալսարանում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է Սոցինտերնի Գլխավոր քարտուղար Լուի Այալան: Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է Սոցինտերնի գործունեությունը, նշելով, որ «դրա կազմի մեջ են մտնում բոլոր սոցիալիստական կուսակցությունները, որոնք համատեղ պայքար են մղում արդարության եւ ժողովրդավարության վերականգնման համար»: «Տվյալ տեսակետից մենք ցանկանում ենք աշխատել բոլոր երկրների հետ եւ ողջունում ենք Հայ հեղափոխական դաշնակցության ոգեւորությունը այդ գործընթացներին մասնակցելու հարցում»,-ասել է Լ.Այալան: