AM
19 June 2012 - 07:01 AMT

Բակո Սահակյանն ու ՀՀ քաղավիացիայի վարչության պետը քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից` hանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաև Արցախում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: