Անցած շաբաթ օրը Իրանի ՌՕՈՒ երկու կործանիչներ խախտել են Ադրբեջանի օդային տարածքը: Այդ մասին հաղորդել է Բաքվի «Թրենդ» գործակալությունը` վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ: Իրանական կործանիչները մի քանի րոպեների ընթացքում Բաքվի ուղղությամբ թռիչք են կատարել Կասպից ծովի ադրբեջանական հատվածի վրայով եւ ետ են դարձել միայն այն ժամանակ, երբ օդ են բարձրացել ադրբեջանական կործանիչները, հաղորդել է գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռեւս չի արձագանքել այս միջադեպին: