AM
22 September 2004 - 18:00 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՎԱԽԵՑՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԱՍԵԼ Է ԵՐԿՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

«Հայաստանին հնարավոր չէ վախեցնել կամ անհանգստացնել հայտարարություններով այն մասին, որ նա դուրս է մնում նավթագազային եւ տրանսպորտային տարածաշրջանային նախագծերի իրագործումից», – այսօր Երեւանում հայտարարել է ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նախարարը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղը գին չունի եւ առեւտրի առարկա չէ, այդ պատճառով մենք չենք ընդունում փաստարկն այն մասին, որ պաշտպանելով իր շահերը, հայկական կողմը զրկվում է խոշոր տարածաշրջանային նախագծերին մասնակցելու հնարավորությունից»: «Մենք երբեք չենք կապել Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածաշրջանային նախագծերի հետ, եւ չենք պատրաստվում դա անել ապագայում», – նշել է Հայաստանի ԱԳ նախարարը: