AM
23 Սեպտեմբեր 2004 - 13:22 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԱՐԾԱՐԾԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամենամյա նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ կունենա` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են նախագահի մամլո ծառայությունում: Նշենք, որ Նյու Յորքում Ադրբեջանի նախագահը կանցկացնի մի շարք հանդիպումներ, այդ թվում` նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիյայի արտգործնախարար Սողոմոն Պասիի հետ: