ՖԻՖԱ-ն մտադիր է 20 միլիոն դոլար ներդնել Բրազիլիայում 2014թ. աշխարհի առաջնության նախապատրաստման համար:
Գումարը կածխսվի մարզադաշտերի վերակառուցման և շրջակա միջավայրը վնասակար արտանետումներից պաշտպանելու վրա:
«Այս համաձայնագիրը ԱԱ-2014 կազմկոմիտեի և ՖԻՖԱ-ի միջև ուղղված է ոչ թե ծախսերի նվազեցմանը, այլ աշխարհի առաջնության անցկացումից եկամուտների ավելացմանը»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները գտնում են, որ նախապատրաստությունը աշխարհի առաջնությանը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, և էկոլոգիական իրադրությունը մրցաշարի անցկացման վայրերում մտահոգում է իրենց:
«ՖԻՖԱ-ն 20 մլն դոլար կհատկացնի, որպեսզի (շրջակա միջավայրի պահպանության) աշխատանքները սկսվեն»,- ճշտվում է հայտարարության մեջ:
«Մենք հուսով ենք, որ 2014թ. աշխարհի առաջնությունը կհիշվի ոչ միայն ֆուտբոլի, այլև մեծ էկոլոգիական և սոցիալական ժառանգություն թողնելու շնորհիվ»,- ասել է ՖԻՖԱ-ի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաժնի ղեկավար Ֆեդերիկո Ադդիեկին, հաղորդում է rsport.ru-ն:
Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայի 12 քաղաքներում:






