AM
23 Սեպտեմբեր 2004 - 13:53 AMT

ԲԱՔՎԻ ԴԱՏԱՐԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՁԱԽՈՂԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Այսօր Բաքվի դատարանը ավարտել է ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) 6 ակտիվիստների բողոքի քննությունը, որոնք տարբեր ժամկետներով դատապարտվել էին ազատազրկման: Ինչպես հաղորդել է «Թուրան» գործակալությունը, դատարանը որոշում է կայացրել բանտարկումը պայմանական պատժով փոխարինելու մասին: Այսպես, ՂԱԿ ղեկավար Աքիֆ Նաղիի բանտարկության ժամկետը կրճատվել է մինչեւ 2 տարի, Ֆ.Մամեդովինը` մինչեւ 1 տարի, իսկ մյուս անդամներինը` մինչեւ 1,5 տարի: Նշենք, որ նրանք բոլորն էլ ազատ են արձակվել դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ ՂԱԿ-ի անդամները դատապարտվել էին հայ սպաների մասնակցությամբ Բաքվում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման կոնֆերանսի աշխատանքները ձախողելու փորձի համար: