Արտասահմանի ազդեցիկ հայկական սփյուռքը ներգործում է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի վրա, եւ նա ստիպված կլինի համաձայնել Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հետ: Նման կարծիք է այսօր հայտնել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին` նկատելով, որ այդ հատվածով տրանսպորտային հաղորդակցության վերաբացումը կարող է «շահավետ լինել միայն Հայաստանի համար»: Նրա խոսքերով, ինչպես հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների պայմանավորվածություններն երկաթգծի վերաբացման հետ զուգահեռ Աբխազիա վրաց փախստականների վերադարձի մասին «հավասար են զրոյի»:






