Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի արտգործնախարար Սողոմոն Պասիի հետ երեկ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերին: Ինչպես տեղեկացրել Է Բաքվի մամուլը, զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը կոչ Է արել ԵԱՀԿ գործող նախագահին առավել ակտիվացնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Նշենք, որ ԱՄՆ այցի ընթացքում, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 26-ը, ակնկալվում է նաեւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի հետ:






