AM
28 September 2004 - 13:15 AMT

2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՄՈՏ 84 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Սենատն անցած շաբաթվա վերջին որոշել Է հաջորդ տարի Հայաստանին 75 միլիոն դոլարի օգնություն տրամադրել, ինչը 10 միլիոնով ավելի Է, քան հաստատել Է Ներկայացուցիչների պալատը: Նշենք, որ Ադրբեջանի համար նույն օգնության չափը 38 միլիոն Է: Միեւնույն ժամանակ, Սենատի ոերին պալատը որոշում է ընդունել Բաքվին եւ Երեւանին հավասար ռազմական օգնություն տրամադրել` 8 միլիոն 750 հազար դոլար: Բացի դրանից, Լեռնային Ղարաբաղն ստանալու Է 2,5 միլիոն դոլար օգնություն: