AM
22 Հունիս 2012 - 13:53 AMT

Ուիմբլդոնում Դավիթ Նալբանդյանի առաջին հանդիպումը կլինի Յանկո Տիսպարևիչի հետ

Տեղի է ունեցել Ուիմբլդոնի տղամարդկանց մրցաշարի վիճակահանությունը: Այս տարի մրցաշարը կանցնի հունիսի 25-ից հուլիսի 8-ը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը առաջին խաղում կխաղա Յանկո Տիսպարևիչի (Սերբիա) հետ: Այս տարի թենիսիստները հանդիպել են երկու անգամ՝ Indian Wells-ում հաղթել է Նալբանդյանը, իսկ Մայամիի մրցաշարում՝ Տիսպարևիչը:

Ուիմբլդոնի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը (Սերբիա) կմեկնարկի իսպանացի Խուան Կառլոս Ֆերերոյի հետ:

Մինչ Ուիմբլդոնի մեկնարկը Նալբանդյանը մասնակցում էր Boodles Challenge մրցաշարին: