AM
28 Սեպտեմբեր 2004 - 18:43 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵԽ-ԻՆ ՀԱՆԵԼ ԵՐԿԻՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ

Ադրբեջանի «Մեծ արարման» ընդդիմադիր կուսակցությունը մտադիր է դիմել Եվրախորհրդին` այդ կազմակերպությունից երկիրը հանելու կոչով: Կուսակցության կողմից որոշում է ընդունվել նախապատրաստել ԵԽԽՎ -ին ուղղված դիմում, որի նստաշրջանում հոկտեմբերի 5-ին քննարկվելու է ԵԽ-ի հանդեպ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարման հարցը: Կուսակցության անդամների կարծիքով` «ֆեոդալական» մեթոդներով կառավարվող Ադրբեջանը, որտեղ կտտանքների են ենթարկում նույնիսկ պատգամավորներին, չի կարող գտնվել Եվրախորհրդի կազմում: