Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով հոկտեմբերի 5-7-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագաի մամուլի ծառայությունում, այցի հիմնական նպատակն է խթանել միջպետական կապերի զարգացումը, խորացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, ուրվագծել տնտեսական փոխգործակցության հեռանկարները: Հոկտեմբերի 5-ին կկայանա երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Այցի ընթացքում Գ.Պրվանովը կհանդիպի Ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ: Բուլղարիայի պատվիրակությունը կայցելի հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի հուշակոթողին: Նշենք, որ Բուլղարիայի նախագահի` Հայաստան պաշտոնական այցի օրերին տեղի կունենա հայ-բուլղարական բիզես ֆորում: Հոկտեմբերի 7-ին Գ.Պրվանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երեւանից: