AM
25 June 2012 - 17:49 AMT

Ռոդ Այլենդ ամերիկյան նահանգի Վարվիք քաղաքը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր

Ռոդ Այլենդ ամերիկյան նահանգի Վարվիք քաղաքը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր: «Շուշին ազատագրվել է հայ զինվորների և հիանալի ռազմավարության շնորհիվ: Արցախի և Հայաստանի վերամիավորվելու ձգտումը հանդիպեց Ադրբեջանի դիմակայությանը, որն արտահայտվում էր սպանություններով, կոտորածով ու տանջանքներով: Շուշիի ազատագրումն այդ ժամանակ կյանքի ու մահվան հարց էր և շրջադարձային եղավ պատերազմում»,- ասվում է Վարվիքի քաղաքապետ Սքոթ Ավեդիսյանի հայտարարության մեջ, հաղորդում է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը:

Շուշիի քաղաքապետ Կարեն Ավակիմյանը շնորհակալություն է հայտնել Վարվիքի քաղաքապետին և քաղաքային խորհրդին այդ հայտարարության համար: «Քսան տարի առաջ Շուշին վերադարձվեց հայ ժողովրդին, որպեսզի արիության և տոկունության, հանուն ազատության և արդարության անձնվեր պայքարի խորհրդանիշը դառնա»,- ասվում է Ավակիմյանի նամակում: