ՈւԵՖԱ հսկիչ-կարգապահական հանձնախումբը տուգանել է 25 հազար եվրոյով Գերմանիայի ֆուտբոլային միությանը երկրպագուների անհարիր վարքի համար Դանիայի հետ խաղում, որը տեղի ունեցավ հունիսի 17-ին Լվովում:
Սա արդեն երրորդ կարգապահական գործն է Գերմանիայի ֆուտբոլային միության դեմ Եվրո-2012-ի ընթացքում: Նիդերլանդների հետ խաղում գերմանացի ֆանատներից մեկը հրավառային ջահ էր վառել: Այն ժամանակ հաջողվեց կարգազանցին հայտնաբերել դեռ մարզադաշտում:
Պորտուգալացիների հետ առաջին խաղում «բունդեսթիմի» երկրպագուները տարբեր առարկաներ էին նետում խաղադաշտ, այդ թվում զուգարանի թուղթ, որի պատճառով ՈւԵՖԱ-ն որոշեց տուգանել Գերմանիայի ֆուտբոլային միությանը 10 հազար եվրոյով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Գերմանիայի հավաքականի մոտակա խաղը հանդիպումն է Իտալիայի հետ կիսաեզրափակչում: Հանդիպումը կանցնի հունիսի 28-ին Վարշավայում:






