AM
18 March 2003 - 17:11 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ ԵՐԿՐՆԵՐԻ» ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մարտի 20-ին Մոսկվայում նախատեսվում է «Կովկասյան քառյակի» երկրների` Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության խորհրդների քարտուղարների հերթական հանդիպումը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, հանդիպմանը մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի Հայաստանի նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանը, Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակին, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: