AM
28 Հունիս 2012 - 07:52 AMT

Լոնդոնի Օլիմպիադայում Դավիթ Նալբանդյանը զուգախաղում հանդես կգա Էդուարդո Շվանկի հետ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Լոնդոնի Օլիմպիադային կմասնակցի նաև զուգախաղում: Նալբանդյանը կխաղա Էդուարդո Շվանկի հետ, որի հետ միասին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է Դևիսի գավաթին: Նալբանդյանը հանդես կգա նաև անհատական մրցաձևում հուլիսի 28-ից օգոստոսի 5-ը:

Այս շաբաթ նա հաջող է հանդես եկել Ուիմբլդոնում: Առաջին շրջանում նա զիջել է սերբ Յանկո Տիպսարևիչին 6:4, 7:6 և 6:2 հաշվով: