AM
28 June 2012 - 09:09 AMT

Մոսկվայի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում կգործի հայոց լեզվի և հայագիտության ամբիոն

Հունիսի 27-ին Մոսկվայի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում նիստ տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության, ՌԳԱ, Սևծովյան-կասպիական տարածաշրջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստում որոշվեց 2012թ. սեպտեմբերին հայոց լեզվի և հայագիտության ամբիոն բացել Մոսկվայի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում:

Մոսկվայի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը ստեղծվել է որպես ՄՊՀ ֆակուլտետ, որտեղ ուսումնասիրվել են արևելյան լեզուներ: Մինչ 1972թ. այն կոչվել է Արևելյան լեզուների ինստիտուտ: