Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի հետ, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության հարցեր: Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հիմնախնդրին: Նշենք, որ թեեւ ռազմական համագործակցության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության ղեկավարը չի բացառել ապագայում Ադրբեջանի կողմից Անկարայում արտադրվող հրթիռների գնման հնարավորությունը: