Հոկտեմբերի 9-16-ը տարածաշրջանային այցով Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կայցելեն Եվրասիա հիմնադրամի (ԵՀ) հոգաբարձուների խորհրդի անդամները: Երեւանում նրանց կմիանան հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչները եւ հիմնադրամի Հարավային Կովկասի գծով փոխնախագահ Անդրեա Հարրիսը: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարության, Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի, դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելեն Մայր Աթոռ Սբ Էջմիածին: ԵՀ նախագահ Չարլզ Մեյնսի խոսքերով, այցը հնարավորություն կտա առավել ճշգրիտ գնահատել իրականացվող ծրագրերի երկարաժամկետ եւ կարճաժամկետ արդյունքները: Ինչպես իր հերթին նշել է Անդրեա Հարրիսը, ծրագրերի շարունակականությունը կնպաստի Հարավային Կովկասում բազմակողմանի համագործակցությանն ու տնտեսական ինտեգրմանը: