2013թ. թեստային կդառնա ղարաբաղյան կարգավորման հարցում, գտնում է «Կովկասի լրատու» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր, Լոմոնոսովի անվան ՄՊՀ պատմական ֆակուլտետի դեկան Ալեքսեյ Վլասովը:
«Վերջին իրադարձություններն ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում ցույց են տալիս, որ խաղաղությունը սպառնալիքի տակ է»,-ուրբաթ օրը հայտարարել է նա ուրբաթ օրը Բաքվում «Ադրբեջանա-ռուսական համագործակցությունը ժամանակակից փուլում և ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում» թեմայով մամլո ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանն, ըստ նրա, հակամարտության կարգավորման ամենակարևոր միջնորդներից է, սակայն Բաքուն ու Երևանը պետք է քաղաքական կամք դրսևորեն:
Ռուսաստանից բացի, ԵԱՀԿ ՄԽ այլ երկրներ էլ կան, սակայն առաջընթացի ոչ ոք չհասավ, թեև ՌԴ նախագահը շատ ջանք ու ժամանակ ծախսեց դրա համար, ասել է Վլասովը:
«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր տարածաշրջան այցելության ժամանակ նույնպես ընկալելի ռազմավարական առաջարկություններ հակամարտության լուծման վերաբերյալ չարեց, իսկ միջնորդները խնդիրներ ունեն»,-ասել է նա, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:






