AM
29 June 2012 - 14:20 AMT

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Հունիսի 29-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է ղարաբաղյան հարցը, կանցնի փակ դռների ետևում, ուրբաթ օրը հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական կայքը: