AM
15 October 2004 - 18:24 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել սահմանադրական իրավունքի խնդիրներին նվիրված 9-րդ միջազգային խորհրդաժողովը, որի թեման է «Իրավունքի գերակայության սկզբունքը սահմանադրական արդարադատության պրակտիկայում»: Համաժողովի կազմակերպիչներն են Եվրախորհրդի «Հանուն ժողովրդավարության` իրավունքի միջոցով» վենետիկյան հանձնախումբը, Հայաստանի Սահմանադրական դատարանը եւ ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնը: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցում են 17 երկրների սահմանադրական դատարանների, Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, հայրենական իրավական կառույցների ներկայացուցիչներ: Նշենք, որ խորհրդաժողովը կավարտի իր աշխատանքը հոկտեմբերի 16-ին: