AM
16 October 2004 - 13:28 AMT

ԻՐԱՔՅԱՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՎԱԾ ՀԱՅԸ ՓՐԿՎԵԼ Է

Իրաքյան գրոհայինների կողմից պատանդ վերցված 47-ամյա Լիվանի քաղաքացի Արամ Նալբանդյանը փրկվել է: Ինչպես տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայան, սեպտեմբերի 27-ին Ա.Նալբանդյանը պատանդ էր վերցվել Ֆալուջի քաղաք տանող ճանապարհին: Բանակցություններից հետո գրոհայինները համաձայնվել են ազատ արձակել նրան 100 հազար դոլար փրկագնի դիմաց: Սակայն այդ օրը, երբ միջնորդը պետք է գումարը հանձներ նրանց, ամերիկյան զինված ուժերը ռմբակոծել են քաղաքը, մասնավորապես, այն շինությունը, որտեղ պահված են եղել պատանդները: Գործողությունների հետեւանքում, բոլոր գրոհայինները ոչնչացվել են, իսկ Ա.Նալբանդյանը եւ էլի մեկ ողջ մնացած պատանդ երկու օր մնացել են տան փլատակների տակ` մինչեւ փրկարարների օգնության հասնելը: