AM
16 October 2004 - 15:26 AMT

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կմեկնի Մոսկվա` Ռուսաստանի հայ համայնքի հետ նշելու Մոսկվայի եւ համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդի ծննդյան 75-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Ինչպես տեղեկացրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամուլի ծառայությունը, այդ մասին Կաթողիկոսը հայտարարել է նախօրեին: Նշենք, որ այցի ընթացքում Գարեգին երկրորդը կատարելու է Ռուսաստանի մայրաքաղաղի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցու հիմնադրման օծումը: