Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Բաղդադում 5 քրիստոնեական եկեղեցի է պայթեցվել: Պայթյունների արդյունքում ոչ ոք չի տուժել, շենքերն աննշան վնաս են կրել: Ինչպես հաղորդել են Սբ.Էջմիածնի մամլո ծառայությունում, հայկական եկեղեցիները չեն տուժել: Հիշեցնենք, որ ամռանը Իրաքի մայրաքաղաքում եւ Մոսուլում քրիստոնեական եկեղեցիների պայթեցման արդյունքում յոթ մարդ էր զոհվել, վնասվել էր նաեւ հայկական եկեղեցին: Նշենք, որ միայն Բաղդադում գործում է մի քանի հայկական եկեղեցի, իսկ հայկական համայնքը կազմում է շուրջ 20 հազար մարդ: