AM
18 October 2004 - 18:13 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

Փարիզում գումարված Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը դրական որոշում է կայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես հայտնել են ԱԳՆ մամլո ծառայությունում, Հայաստանը պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում նոյեմբերի երկրորդ կեսին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ գագաթնաժողովին: Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը, որը կգլխավորի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, առաջին անգամ ներկայացված կլինի ՖՄԿ գագաթաժողովին, որի շրջանակներում տեղի կունենա Հայաստանին դիտորդի կարգավիճակ շնորհելու արարողությունը: Նշենք, որ 51 անդամ-երկիր ընդգրկող կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն հինգ երկիր` Չեխիան, Լիտվան, Սլովենիան, Սլովակիան եւ Լեհաստանը: