AM
18 October 2004 - 18:53 AMT

ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Վրաստան կատարելիք եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 22-ին Թբիլիսիյում տեղի կունենա հայ-վրացական գործարար համաժողով: Ինչպես հաղորդել է Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի մամլո քարտուղար Վրեժ Սարուխանյանը, համաժողովի աշխատանքի ընթացքում, որի նպատակն է առեւտրա-տնտեսական համագործակցության խորացումը երկու երկրների միջեւ, հայկական կողմը վրացի գործընկերներին կներկայացնի իր արտադրանքի ողջ տեսականին: