AM
19 October 2004 - 13:30 AMT

ՆԱՏՕ-Ի ՆՊԱՏԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է

«ՆԱՏՕ-ն ցանկանում է ընդլայնել համագործակցությունը տարածարջանի երկրների հետ այնպիսի ճանապարհով, որը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը», «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Գերման Մարշալի ամերիկյան հիմնադրամի տրանսատլանտյան հարցերով ավագ վերլուծաբան Ռոնալդ Ասմուսը: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի նպատակը Հարավային Կովկասում տարածաշրջանային ավելի հաստատուն կայունության ապահովումն է, եւ ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծումը: Ինչպես հայտարարել է ամերիկյան փորձագետը, ՆԱՏՕ-ն կընդլայնվի դեպի Կենտրոնական Ասիա ՄեծՍեւծովյան տարածաշրջանով: