AM
21 October 2004 - 12:46 AMT

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱԿՆԻՇԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

2004 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել ավտոտրանսպորտի 11 հազար միավոր: Ինչպես «Automarket.am»-ին հաղորդել են Հայաստանի մաքսային կոմիտեյում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել մոտ 14 հազար ավտոմեքենա: Բացի այդ, ընթացիկ տարում կտրուկ կրճատվել է միկրոավտոբուսների ներկրումը հանրապետություն: Եթե 2003 թվականի առաջին 9 ամիսներին ներկրվել է 2,1 հազար միկրոավտոբուս, ապա ընթացիկ տարում այդ ցուցանիշը կրճատվել է մինչեւ 260 միավոր: Որոշ չափով ավելացել է բեռնատար ավտոմեքենաների ներկրումը (1000 միավոր 2004 թվականին անցյալ տարվա 800-ի դիմաց): Ընթացիկ տարում կրճատվել է ռուսաստանյան ավտոմեքենաների ներմուծումը: Եթե 2003 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան ներկրված 10,7 հազար մարդատար մեքենաներից 7 հազարը ռուսական էին, ապա 2004 թվականի նույն ժամանակահատվածում ներկրված 9,3 հազար մարդատար ավտոմեքենաներից միայն 4,4 հազարն են ռուսական արտադրության: Նշենք, որ 2003 թվականը կարելի է համարել Հայաստան ավտոմեքենաների ներկրման գագաթնակետը, իսկ 2002 թվականի համեմատությամբ, անցայ տարի Հայաստան ավտոմեքենաների ներկրումը գրեթե կրկնապատկվել էր: