Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի մոտ նախօրեին բողոքի ակցիա է կազմակերպել Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի եւ պալատի եւս 4 անդամի Ղարաբաղ այցելության դեմ: Ինչպե ս տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, որպես բողոքի նշան ակցիայի մասնակիցները սեւ պսակ են դրել Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ: Բացի այդ, նրանք դեսպանությանն են հանձնել դիվանագիտական առաքելության ղեկավարին հասցեագրված դիմումը, որում խնդրվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրությունը հրաավիրել «բրիտանացի պատգամավորների ապօրինի այցելության» հարցը: Նշենք, որ բրիտանացի պատգամավորները Լեռնային Ղարաբաղ են մեկնել Երեւան կատարած այցից հետո: