AM
21 October 2004 - 18:27 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է «ՂԱՐԱԲԱՂԹԵԼԵԿՈՄԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԿՈԴԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Արիֆ Ռագիմզադեն` «Ռոսթելեկոմ» ընկերությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ապօրինաբար գործող «Ղարաբաղթելեկոմ» ընկերությանը տրամադրում է միջազգային հեռախոսակապի կոդեր, ինչը հարուցում է Ադրբեջանի մտահոգությունը: Նշենք, որ հայտարարությունն արվել է ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական երկկողմ հանձնաժողովի այսօր կայացած նիստի Ժամանակ: Նա հիշեցրել է, որ համանման իրավիճակ արձանագրվել էր նաեւ Մերձդնեստրում եւ Աբխազիայում: Սակայն, Մոլդովայի եւ Վրաստանի կառավարությունների դիմելուց հետո հարցերը կարգավորվել են, մինչդեռ «Ռոսթելեկոմ»-ը համառում է Ադրբեջանի կառավարության դիմելուց հետո, նշել է Ռագիմզադեն: