AM
23 October 2004 - 14:21 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ՉԵՉԵՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՄԵՋ

Երեկ Հայաստանում չեչեն գրոհայինների հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվել են երեք չեչեններ: Հավաստաի աղբյուրներից «Արմինֆո» գործակալությանը հայտնի է դարձել ձերբակալվածներից մեկի անունը` Էլլադա Ռուդաեւա: Նրանք ձերբակալվել են մայրաքաղաքի Քանաքեռի շրջանի ռուսական ռազմական գնդի տեղակայման շրջակայքում, որտեղ, ըստ նախնական տվյալների, մի քանի օր շարունակ զննել են տեղանքը: Ձերբակալման ժամանակ Է.Ռուդաեւան չի ժխտել իր ազգային պատկանելությունը, սակայն հավաստիացրել է, որ բնակվում է Հայաստանում շատ վաղուց, իսկ իր որդին զոհվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Նա հայտարարել է, որ առնչություն չունի չեչեն գրոհային խմբավորումների հետ: Նշենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները չեն ժխտում եւ չեն հաստատում ձերբակալման փաստը եւ դեռեւս զերծ են մնում մեկնաբանություններից: