AM
17 March 2003 - 14:12 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԲԱԼԹԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպման հնարավորությունները քննարկելու նպատակով Հայաստանում է գտնվում Լիտվայի Սեյմի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը: Ինչպես նա նշել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ, Մերձբալթյան կողմի այս նախաձեռնությունը թելադրվում է ժամանակակից աշխարհի զարգացման օրինաչափություններով. Եվրոպան քննարկում է իր ընդլայնման հայեցակարգը եւ Հարավային Կովկասը լավ հնարավորություններ ունի Եվրոպա ինտեգրվելու համար: Ի պատասխան «3+3» ձեւաչափով նման առաջին հանդիպումը 2003 թվականի հուլիսին Վիլնյուսում անցկացնելու մասին առաջարկին, Ա. Խաչատրյանը ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է համագործակցությունը: Նշենք, որ Լիտվայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը արդեն այցելել է Վրաստան եւ Ադրբեջան: