Հայ-վրացական գործարար համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Թբիլիսիյում հոկտեմբերի 22-24 Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Վրաստան կատարած այցի շրջանակներում, ստորագրվել է համաձայնագիր երկու երկրների Առեւտրա-արդյունաբերական պալատների միջեւ համագործակցության մասին: Ինչպես նշել են կողմերը, փաստաթուղթը թույլ կտա զգալիորեն ակտիվացնել երկկողմ համագործակցությունը եւ ավելի ինտենսիվ դարձնել փոխշահավետ գործակցությունը: