Նոյեմբերի 8-11 Լոնդոնում կկայանա զբոսաշրջիկությանը նվիրված ցուցահանդես, որին կմասնակցի նաեւ Հայաստանը: Մեր երկրի տաղավարում կներկայացվեն տեղեկատու գրականություն ըստ թեմայի, արվեստին, ճարտարապետությանը, հնեաբանությանը եւ պատմությանը, մշակույթին եւ կրոնին նվիրված զանազան նյութեր: Ինչպես տեղեկացրել են Զբոսաշրջիկության զարգացման հայկական գործակալությունում, Հայաստանն այդ միջոցառմանը ներկայացվում է արդեն չորրորդ անգամ: Նշենք, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը գտնվում է համաձայն աշխարհագրական դիրքի` ինչպես նաեւ մյուս երկրները: